1.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում;-Այն դեպքում երբ Fծ>FԱ բ. լողում նրա ներսում-Այն դեպքում երբ Fծ=FԱ,
գ. լողում նրա մակերևույթին-Այն դեպքում երբ Fծ<FԱ:
2. Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?
Որովհետև սնդիկի խտությունը ավելի մեծ է։
3.Ի՞նչ տեղի կունենա, եթե 950 կգ/մ3 խտությամբ մարմինը գցենք՝
ա/ կերոսինի մեջ-մարմինը կխորասուզվի, բ/ ջրի մեջ-մարմինը կլողա մակերևույթին:
4. Օգտվելով խտության աղյուսակից՝ որոշեք, թե որ մետաղներից պատրաստված հոծ առարկաները կխորասուզվեն սնդիկի մեջ, և որո՞նք կլողան նրա մակերևույթին:
Օսմիումը, իրիդիումը, պլատինը և ոսկին։
5. Նկարում պատկերված են միևնույն մարմնի դիրքերը՝ երկու տարբեր հեղուկներում: Ո՞ր հեղուկի խտությունն է ավելի մեծ:

B հեղուկի խտությունը։
6.Ի՞նչ հերթականությամբ կդասավորվեն անոթում իրար չխառնվող երեք հեղուկները՝ ջուրը, կերոսինը սնդիկը: Պատկերեք և բացատրեք այն:

Սա տեղի է ունենում քանի որ ամենախիտ հեղուկը սնդիկն է իսկ ամենանոսր հեղուկը կերոսինը, իսկ ջուրը կերոսինից խիտ է բայց սնդիկից նոսր։
7.Ինչպես է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:
ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում լողափամփուշտի օգնությամբ։
8. Ինչու են սատկած ձկները բարձրանում ջրի երես:
Որովհետև սատկած ձկների մկանները թուլանում են և նա չի կարողանում մնալ ջրի խորքում։
9. Ինչու մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:
Որովհետև աղի ջուրը ավելի խիտ է, քան քաղցր։